Թիմ Ֆլիննի ճարտարապետական գործակալություն

Տանիքների կանաչապատման միջազգային կոնգրեսում Թիմ Ֆլիննի ճարտարապետական ընկերությանը շնորհվել է մրցանակ՝ “Ճարտարապետական հեռանկարային ղեկավարման” համար

Tim Flynn Architects ճարտարապետական ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին եւ հանդիսանում է փորձառու ճարտարապետների եւ դիզայներների միջազգային թիմ, որը հայտնի է շնորհիվ իր կայուն, ստեղծագործական եւ ոչ ստանդարտ մոտեցմանը բնակելի եւ աշխատանքային տարածքների նախագծմանը։ Ընկերությունը ունի գրասենյակներ Լոնդոնում, Մոսկվայում եւ Երեւանում։ Թիմ Ֆլիննը արդեն 30 տարի ղեկավարում է այս ստեղծագործական եւ բազմաֆունկցիոնալ թիմը տեղական եւ միջազգային մակարդակներում։

Թիմ Ֆլիննի ճարտարապետական փիլիսոփայության հիմքում ընկած են իննովացիայի, ընկալման եւ համագործակցության սկզբունքները։ Զուտ ճարտարապետական ոճը բարելավելու փոխարեն Tim Flynn Architects ճարտարապետական ընկերությունն իր յուրաքանչյուր նախագիծն ընկալում է որպես ճամփորդություն, որի սկզբնակետն ու վերջնակետը հիմնված են մեր հաճախորդների անհատական պատկերացումների վրա։

Մենք ճանաչված մասնագետներ ենք ճարտարապետական նախագծման, ինտերիերի եւ լանդշաֆտային դազայնի, ինչպես նաեւ պատվերով կահույքի պատրաստման գործում։

Մեր մասին