Մեր մասին

Թիմ Ֆլիննի ճարտարապետական փիլիսոփայության հիմքում ընկած են իննովացիայի, ընկալման եւ համագործակցության սկզբունքները։ Զուտ ճարտարապետական ոճը բարելավելու փոխարեն Tim Flynn Architects-ն իր յուրաքանչյուր նախագիծն ընկալում է որպես ճամփորդություն, որի սկզբնակետն ու վերջնակետը հիմնված են մեր հաճախորդների անհատական պատկերացումների վրա։

Tim Flynn Architects ճարտարապետական ընկերությունը հիմնադրվել է 2006թ-ին եւ հանդիսանում է փորձառու ճարտարապետների եւ դիզայներների միջազգային թիմ, որը հայտնի է շնորհիվ իր կայուն, ստեղծագործական եւ ոչ ստանդարտ մոտեցմանը բնակելի եւ աշխատանքային տարածքների նախագծմանը։ Ընկերությունը ունի գրասենյակներ Լոնդոնում, Մոսկվայում եւ Երեւանում։ Թիմ Ֆլիննը արդեն 30 տարի ղեկավարում է այս ստեղծագործական եւ բազմաֆունկցիոնալ թիմը տեղական եւ միջազգային մակարդակներում։
Մենք ճանաչված մասնագետներ ենք ճարտարապետական նախագծման, ինտերիերի եւ լանդշաֆտային դազիյնի, ինչպես նաեւ պատվերով կահույքի պատրաստման գործում։ Մեր հաճախորդները գնահատում են մեր նախագծերի որակը, պարզությունը, բազմաֆունկցիոնալությունը եւ ուշադրությունը մանրուքների նկատմամբ։

Tim Flynn Architects-ի գործունեությունը ներառում է ճարտարապետական նախագծման բոլոր տեսակները։ Մենք ունենք մեծ փորձ բազմաոճ բնակելի եւ կոմերցիոն նպատակներին ծառայող շենքերի կառուցման գործում։ Բազմաթիվ նախագծերը ներառում են եզակի եւ շքեղ բնակավայրեր Մեյֆերում, Նայթսբրիջում եւ Մոսկվայում։ Դրանց թվում են ժամանակակից բնակարաններ, գրասենյակներ, ռեստորաններ եւ ուսումնական հաստատություններ։

Մենք հպարտանում ենք նրանով, որ հանդիսանում ենք կայուն դիզայնի եւ նախագծման մեջ շրջակա միջավայրի սկզբունքների ինտեգրման առաջատար։ Մեր մրցանակակիր հայաստանյան UWC Dilijan College. նախագծի հետ դուք կարող եք ծանոթանալ այստեղ։