Դիզայներական ծառայություններ

  • Ճարտարապետություն

    Մեր ցանկացած մասշտաբի հիշարժան ճարտարապետական նախագծերը հանդիսանում են ստեղծագործական մտքի եւ կատարելությանը հասնելու ձգտման արդյունք։

    Մեր բոլոր նախագծերը՝ ամենափոքրից մինչեւ հսկա բնակելի եւ կոմերցիոն համալիրներ, նախագծվում եւ իրագործվում են միեւնույն կրքով, պրոֆեսիոնալիզմով եւ ուշադրությամբ մանրուքների հանդեպ։

    TFA-ի համբավը հիմնվում է հաճախորդի պահանջները բաձրակարգ ճարտարապետական նախագծերի վերափոխելու կարողության վրա։ Աշխատելով յուրաքանչյուր նախագծի վրա մեր փորձառու ճարտարապետների, դիզայների եւ մենեջերների թիմը ապահովում է հմտությունների եւ պրոֆեսիոնալիզմի համադրությունը, ինչը մեր կարծիքով հաջողության բաղադրատոմսն է։

  • Ինտերյեր դիզայն

    Մենք հայտնի ենք շնորհիվ ինտերիեր դիզայնի հանդեպ մեր աբողջական մոտեցմանն, որը հիմնված է ինտերիերը շրջապատող միջավայրի ֆիզիկական եւ մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելու վրա։

    Մեր համաշխարհային պորտֆոլիոն ներառում է ինտերիեր դիզայնի բնագրական բազմաթիվ նախագծեր։ Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն ընտրանի՝ բրենդինգ, կահույքի ընտրություն, սաքավորումների տեղադրում եւ տարածքի ամբողջական նախագծում։

  • Գրասենյակային դիզայն

    Աշխատանքային տարածքի մտածված նախագծումը հանդիսանում է արդյունավետության բարձրացման երաշխիք, ինչպես նաեւ ապահովում է աշխատակիցների լավ առողջական վիճակը եւ բարեկեցությունը։

    TFA-ն օգտագործում է իր գրասենյակային դիզայնի մեծ փորձը՝ ատեղծելով տրամադրող եւ արդյունավետությունը բարձրաձնող միջավայր թե՛ անհատների, թե՛ խմբերի համար։
    Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն ընտրանի՝ խորհրդատվությունից մինչէ տարածքի պլանավորում, բրենդինգ եւ ինտերիեր դիզայն։

  • Կայուն դիզայն

    Մենք հավատում ենք, որ ճարտարապետությունը մեծ դեր է խաղում բնական ռեսուրսների պահպանման գործում։ Հենց այս կայուն դիզայնի սկզբունքն է ընկած մեր բոլոր դիզայն նախագծերի հիմքում։

    Մենք հպարտանում ենք նրանով, որ հանդիսանում ենք կայուն դիզայնի եւ նախագծման մեջ շրջակա միջավայրի սկզբունքների ինտեգրման առաջատար։ Մեր մրցանակակիր հայաստանյան UWC Dilijan College  նախագծի հետ դուք կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Ծրագրերի իրականացում

    TFA-ն առաջարկում է իր ծառայությունները նախագծի յուրաքանչյուր փուլում՝ ապահովելով իր աջակցությունը նախագծի ամբողջ ընթացքում։

    Լինի դա հայեցակարգի մշակում, մանրակրկիտ դիզայն, տեխնիկական փաստաթղթերի հավաքագրում, թե վերջանական նախագծի հանձնում՝ մեր թիմը ապահովում է որակ, ընդունելի գներ եւ ժամկետների պահպանում։

  • Կահույք

    TFA-ն իրականացնում է մեր հաճախորդների բոլոր պահանջներին համապատասխանող ներկառուցված եւ ոչ ներկառուցված կահույքի դիզայն։ Սերտորեն համագործակցելով մասնագետերի նեղ խմբի հետ մենք մասնակցում ենք արտադրության յուրաքանչյուր փուլին՝ դիզայնից մինչեւ վերջնական արտադրանքի հանձնումը։