Ջորջ Քլունին այցելել է UWC Dilijan քոլեջը

26.04.16

Tim Flynn Architects-ի նախագծած դպրոցը ստացել է բազմաթիվ ճարտարապետական մրցանակներ:

Քլունին հանդիպել է լիբանանցի Պամելա Թեբչրանիի հետ՝ 100 Lives-ի հիմնադրած՝ Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակին արժանացած առաջին ուսանողուհու հետ:

«Որպես մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբան եւ առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչման աղբյուր կարող է ծառայել ողջ աշխարհի երիտասարդ կանանց համար: Նա ոչ միայն ազնվության, կարեկցանքի եւ նվիրվածության մարմնավորում է հանդիսանում, այլեւ խորհրդանշում է աշխարհի քաղաքացու կերպարը», – ասել է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

text image

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակի միջոցով յուրաքանչյուր տարի Լիբանանից մեկ աշակերտուհի կսովորի Դիլիջանի քոլեջում՝ Միջազգային բակալավրիատ ծրագրով: Կրթաթոշակը կշնորհվի օրինակելի ակադեմիական ունակություններ եւ մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հետաքրքրություն դրսեւորած մասնակցին:

«Այս կրթաթոշակը երիտասարդ լիբանանցի աղջիկներին կտա կյանքի ամենամեծ հնարավորություններից մեկը: Միջմշակութային կրթությունը եւ արտասահմանում սովորելը կարող է բեկումնային փոփոխություն ունենալ նրանց կյանքում: Ես շնորհակալ եմ «100 կյանք» նախագծին՝ երիտասարդ եւ պայծառ երիտասարդների առջեւ նոր դռներ բացելու համար»,- այն ժամանակ ասել էր Ամալ Քլունին:

Մանրամասներ՝ http://www.mediamax.am/am/news/society/17989/#sthash.2VR40LKe.dpuf

Դիտել բոլոր նորությունները