Տանիքների կանաչապատման միջազգային կոնգրեսում Թիմ Ֆլիննի ճարտարապետական ընկերությանը շնորհվել է մրցանակ՝ ‘Ճարտարապետական հեռանկարային ղեկավարման’ համար

23.04.15

Թիմ Ֆլիննի ճարտարապետական ընկերությունը ստացավ IGRA Green Roof Leadership “Հեռանկարային ճարտարապետություն” մրցանակը՝ UWC Dilijan քոլեջի նախագծի համար։

Մրցանակը շնորհվեց Թիմ Ֆլիննին Zorlu Centers` Raffles հյուրանոցում 2015 թ-ի ապրիլի 20-ին կայացած Տանիքների կանաչապատման 4-րդ միջազգային կոնգրեսի պաշտոնական մրցանակաբաշխությանը։

roofaward

Մրցանակը նշան է մյուս ճարտարապետների եւ կազմակետպությունների համար՝ քաղաքային կանաչ նախագծման նոր մտահաղացումներ մշակելու։

Անցյալում այս մրցանակին արժանացել են այնպիսի նախագծեր, մարդիկ եւ կազմակերպություններ, ինչպիսինն է Ռոլս Ոոյսի գործարանը Չիչեսթերում (Մեծ Բրիտանիա), Friends of the Highline Նյու Յորքում (ԱՄՆ), JTC կորպորացիան (Ֆուսիոնոպոլիս նախագիծ, Սինգապուր) եւ Պիտեր Բասբին (Փերքինս + Վիլլ) / Կորնելիա Հան Օբերլանդեր ՎանԴուսեն բուսաբանական այգու այցելուների կենտրոնի նախագիծ (CAN).

Glasser & Dagenbach ընկերության Ուդո Դագենբահենի հետ համատեղ Թիմ Ֆլիննը ներկայացրեց UWC Dilijan քոլեջի նախագիծը, որը ցույց է տալիս, թե ինչպես են կանաչ տանիքները եւ կենդանի պատերը օգտագործվում պահպանման եւ բնապահպանական կրթության համար։

Նախագծի մասին ավելին իմանալու համար, սեղմեք այստեղ։

Դիտել բոլոր նորությունները