UWC Diljan քոլեջը GEO ամսագրի համարում

01.12.15

GEO ամսագրի դեկտեմբերյան համարում հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը պատմում է Հայաստան կատարած ճանապարհորդությունից իր տպավորությունների մասին և հայկական հեռատեսական ծրագրերի մասին, որոնք ապագան ներկա են դարձնում:

«Հայաստան. ապագայի դասեր» խորագիրը կրող հոդվածում,  նա մասնավորապես անդրադառնում է UWC Դիլիջան քոլեջին, որը նպաստել է Հայաստանում բազմաթիվ փոփոխությունների:

«Հիմա պատկերացրեք, որ դուք դիլիջանցի եք և ձեր աչքերի առջև սկսում են կառուցել անհավատալի մի միջազգային դպրոց, քոլեջ, որտեղ դասավանդումը անգլերեն է, լողավազաններով և լաբորատորիաներով, բոլոր երեւակայելի և աներեւակայելիով, UWC միջազգային ցանցի քոլեջ, որի շրջանավարտներն հեշտությամբ ընդունվում են Հարվարդ»:

Նա նաեւ նշում է, թե ինչպես ճարտարապետությանը կարողանում է համատեղել նորագույն տեխնոլոգիաների և կրթությունը հայ ավանդույթների հետ: «Եվ ահա, ես քայլում եմ այս հիասքանչ քոլեջի ապակե կամուրջներով և պատշգամբներով, ամեն ինչ շատ համահունչ է տեղական ճարտարապետության հետ», – ասել է նա, քոլեջում իր կատարած այցի ժամանակ:

Դիտել բոլոր նորությունները