Ակադեմիական շենք

  • Վայր՝ Դիլիջան, Հայաստան
  • Ծառայություններ՝ Ճարտարապետական նախագիծ, Ինտերիեր դիզայն, Կահույք, լուսամփոփեր եւ սարքավորումներ (FF и E )
  • Մակերես՝ 150,000 քառակուսի ֆուտ
  • Հանձման վերջնաժամկետ՝ 2014 թ օգոստոս

Այս նախագիծը հանդիսանում է UWC Dilijan Քոլեջի տարածքի մի մասը, որը տեղակայված է Դիլիջանի ազգային պարկին հարակից 88 հեկտար հողատարածքի վրա։ UWC Dilijan քոլեջի նախագիծը միակն է Հայաստանում, որ ունի BREEAM հավաստագիր։

UWC Dilijan քոլեջի ճարտարապետական նախագծի հիմնական միտք էր ստեղծել դպրոց, որը խթանում է ուսումը, համատեղ աշխատանքը եւ ինքնակրթությունը։ Դիլիջանի ազգային պարկում տեղակայված դպրոցի տարածքի ճարտարապետական եւ լանդշաֆտային կայուն ու պատասխանատու դիզայնը ուղղված է պահպանելու էկոհամակարգը եւ ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ։

Հիմնական շենքը նախագծված է այնպես, որպիսի ոչ միայն ապահովվի շինության կայունությունը եւ շահութաբերությունը, այն դյուրին շահագործման հնարավորություն ստեղծի։ Շինությունը էկոլոգիապես մաքուր է, իսկ շահագործման մեջ կարող են օգտագործվել վերականգնվող ռեսուրսներ։ Շենքի կանաչ տանիքը եւ կենդանի պատերը ծառայում են մի քանի նպատակի՝ անձրեւաջրի հավաքագրում, ձայնամեկուսացում, վայրի բնության հաբիթաթի ստեղծում, ջերմության ցածր աստիճանի պահպանում ամռանը եւ տաքության պահպանում ձմռանը։

Դիլիջանի դպրոցի հիմնական շինությունները ներառում են ադմինիստրատիվ շենքեր, հիմնական դասասենյակներ, գիտական եւ գեղարվեստի կենտրոն։ Ուսումնական մասը բաղկացած է գրադարանից, տեղեկատվական տեխնալոգիաների բաժնից եւ շնորհանդեսների սրահից։

Շենքի հոծացումը եւ ճարտարապետական միտքը այն բաժանում են երեք հիմնական մասի՝ ըստ գործառնականության. 1) ուսումնական մաս, 2) օֆիսային հատված, 3) կրթական տարածքներ: Ներքին ընդարձակ տարածքը նախատեսված է ինքնուրույն ուսման, միասնական աշխատանքի եւ հանգստի համար։

Շենքի արտաքին հարդարումը ստեղծված է կենդանի պատերից, կանաչ տանիքից եւ հայկական տուֆ քարից։

Ներսից ակադեմիական շենքը նախագծված է երկու ատրիումով, որոնք ստեղծում են մեծ բաց տարածքներ ուսման եւ հանգստի համար։ Ատրիումն ամբողջովին ծածկված է ձեռնադաշնակի տեսքով կտուրով։

Tim Flynn Architects-ն իրականացրել է նաեւ ինտերիեր դիզայնը եւ ներքին հարդարումը։