Կորպորատիվ Կենտրոն

  • Վայր՝ Գիլֆորդ, Մեծ Բրիտանիա
  • Ծառայություններ՝ Ճարտարապետական նախագիծ, Ինտերիեր դիզայն, Կահույք, Տարածքի նախագծում, Աշխատավայրի փոփոխության մենեջմենթ
  • Մակերես՝ 40,000 քառակուսի ֆուտ
  • Հանձման վերջնաժամկետ՝ 2015թ-ի ապրիլ

Անգլիայի ավտոմոբիլային ճանապարհներ նոր պետական կազմակերպությունն իր գլխավոր գրասենյակը տեղափոխել է Դորկինգից Գիլֆորդ։ Թիֆ Ֆլիննի ճարտարապետկան ընկերությունը աշխատում էր Անգլիայի Ավտոմոբիլային Ճանապարհների հետ՝ ստեղծելու այնպիսի ինտերիեր դիզայն եւ աշխատավայրի ռազմավարություն, որոնք կխթանեն աշխատանքի արդյունավետության աճը։

Տրասնպորտի նախարարը բացեց նոր գլխավոր գրասենյակը 2015թ-ի ապրիլի 1-ին։

Հենց ամենասկզբից ծրագիրը միտված էր իր մեջ ներառելու ընկերության աշխատակիցներին, որպիսի հենց իրենք լինեն փոփոխության հրահրողը եւ ստեղծեն բոլոր աշխատաոճերին հարիր դինամիկ աշխատանքային մթնոլորտ։ Ճարտարապետական դիզայնի նախագիծը մշակվել էր որպես աշխատավայրի փոփոխության մենեջմենթի մի մաս։ Ընկերության բոլոր մակարդակի աշխատակիցները մասնակցել են հարցազրույցների, սեմինարների եւ քննարկումների։ Ծրագրի ամբողջ ընթացքում Թիմ Ֆլիննի ճարտարապետական ընկերությունը համագործակցել է Kate McLaren Design.

Ինտերիեր դիզայնի մտահաղացումը հիմնված է գույնավոր անիվի գաղափարի վրա։ Տեղաշարժվելով գրասենյակում՝ նկատում ես միջավայրի փոփոխությունը շնորհիվ գույների եւ նյութակազմվածքի։ Հիմնականում բաց տարածքում առկա են նաեւ փակ “խցեր”՝ ինքնուրույն աշխատանքի համար։

Անգլիայի Ավտոմոբիլային Ճանապարհներ ընկերությունը ավարտեց իր տեղափոխությունը 2015թ-ի ապրիլին եւ շատ գոհ է իր նոր տնից։