Կատարողական Արվեստի Կենտրոն

  • Վայր՝ Դիլիջան, Հայաստան
  • Ծառայություններ՝ Ճարտարապետական նախագիծ, Ինտերիեր դիզայն, Կահույք, լուսամփոփեր եւ սարքավորումներ
  • Մակերես՝ 176,000 քառակուսի ֆուտ
  • Հանձման վերջնաժամկետ՝ 2018 թ
  • Արժեք՝ $ 55 մետրը

Այս նախագիծը հանդիսանում է UWC Dilijan Քոլեջի տարածքի մի մասը, որը տեղակայված է Դիլիջանի ազգային պարկին հարակից 88 հեկտար հողատարածքի վրա։ UWC Dilijan քոլեջի նախագիծը միակն է Հայաստանում, որ ունի BREEAM հավաստագիր։

UWC Dilijan Կատարողական Արվեստի Կենտրոնը իրենից կներկայացնի համաշխարհային բոլոր ստանդարտների համապատասխանող հարթակ նվագախմբերի, երգչախմբերի, դպրոցական, թատրոնի ներկայացումների, համերգների եւ քննությունների անցկացման համար։

Համալիրը բաղկացած է 650 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճից, որտեղ կարող են անցկացվել կամերային եւ դասական երաժշտության համերգներ։ Այլընտրանքային թատրոնահարթակը հնարավորություն է տալիս իրականացնել բեմադրություններ, փորձեր եւ վարպետության դասընթացներ։ Դահլիճը տեղավորում է 250 հանդիսատես։

Երաժշտական մասը բաղկացած է փորձերի համար նախատեսված սենյակներից, երաժշտական գրադարանից եւ ձայնագրման տաղավարից։ Այս ամենը հնարավորություն կտա ուսանողներին դասերից դուրս զբաղվել երաժշտական ստեղծագործական գործունեությամբ, ինչը անհրաժեշտ է այս չափսերի եւ պատվախնդրության դպրոցի պարագայում։

Մենք հույս ունենք, որ Կատարողական Արվեստի Կենտրոնը ոչ միայն կօգտագործվի ուսումնական տարվա ընթացքում զանազան երաժշտական եւ հասարակական միջոցառումների համար, այլեւ կաշխուժացնի Դիլիժանի ընդանուր մշակութային կյանքը։