Սպորտային կենտրոն

  • Վայր՝ Դիլիջան, Հայաստան
  • Ծառայություններ՝ Ճարտարապետական նախագիծ, Ինտերիեր դիզայն, Կահույք, լուսամփոփեր եւ սարքավորումներ
  • Մակերես՝ 150,000 քառակուսի մետր
  • Հանձման վերջնաժամկետ՝ 2014 թ օգոստոս

Այս նախագիծը հանդիսանում է UWC Dilijan Քոլեջի տարածքի մի մասը, որը տեղակայված է Դիլիջանի ազգային պարկին հարակից 88 հեկտար հողատարածքի վրա։ UWC Dilijan քոլեջի նախագիծը միակն է Հայաստանում, որ ունի BREEAM հավաստագիր։

UWC Dilijan քոլեջում սպորտը դա խթան է հասնելու նոր վերելքների թե՛ ինքնուրույն, թե՛ որպես թիմի մի մաս: Ուսանողներին հրահրում են համատեղել ուսումը ֆիզիկական պարապմունքների հետ՝ զարգացնելով ունակությունները և միշտ ունենալով լավ ֆիզիկական պատրաստվածություն։ Հետևելով այս ամբողջական փիլիսոփայությանը՝ UWC համալիրը կառուցվել է հաշվի առնելով տարատեսակ սպորտաձևեր և՛ դահլիճում, և՛ բացօթյա պարապմունքների համար:

Համալիրը ներառում է կանաչ խոտածածքով լուսավորված ֆուտբոլային մարզադաշտ, որը համապատասխանում է UEFA-ի բոլոր ստանդարտներին: Այստեղ առկա են նաև դահլիճներ բասկետբոլի, նեթբոլի, վոլլեյբոլի, մարմնամարզության, ցանցացատկի, սեղանի թենիսի և բադմինտոնի պարապմունքների համար: Ամբողջությամբ կահավորված ֆիտնեսի դահլիճը ունի հատվածներ ձյուդոյի և պարերի համար: Դահլիճները ունեն հանդիսատեսների համար նախատեսված նստատեղեր, ամբիոն և դիտահարթակ:

Ճարտարապետական տեսակետից սպորտային կենտրոնը կառուցված է ավանդական քարերի և ժամանակակից ապակե վահանակների հետաքրքիր համատեղությամբ: Կենտրոնը ուղղված է պահպանելու հայկական սպորտի ավանդույթները և ուսանողներին ներկայացնելու նոր սպորտաձևեր: Կենտրոնը ուսանողներին առաջարկում է ֆիզիկական պատրաստման նորագույն ծրագիր:

Շենքի տարածքում առկա են բացատ, կանաչ տանիք և կենդանի պատեր: