Քոլեջի ինտերիեր դիզայն

  • Վայր՝ Դիլիջան, Հայաստան
  • Ծառայություններ՝ Ինտերիեր դիզայն, Կահույք, լուսամփոփեր եւ սարքավորումներ
  • Հանձման վերջնաժամկետ՝ 2014 թ օգոստոս

Այս նախագիծը հանդիսանում է UWC Dilijan Քոլեջի տարածքի մի մասը, որը տեղակայված է Դիլիջանի ազգային պարկին հարակից 88 հեկտար հողատարածքի վրա։ UWC Dilijan քոլեջի նախագիծը միակն է Հայաստանում, որ ունի BREEAM հավաստագիր։

Ճարտարապետական նախագծի մշակման ժամանակ Tim Flynn Architects-ն փորձել է համատեղել ներքին հարդարումն ու տարրերը այնպես, որպեսզի դրանք լինեն բազմերանգ, ինովացիոն, կայտառ և գործնական:

Tim Flynn Architects-ն մասնակցել է նախագծի մանրամասն մշակմանը: Համապատասխան կահույքը բերվել է աշխարհի տարբեր անկյուններից:

Լսարանների բազմաֆունկցիոնալ սեղանները թույլ են տալիս ստանալ յուրաքանչյուր հարմար դասավորվածություն: Ինտերակտիվ պրոեկտորները կարող են միանալ շենքի յուրաքանչյուր լսարանի, ինչպես նաև՝ հարկ եղած դեպքում շենքի տարածքից դուրս գտնվող օբյեկտների հետ:

Կենդանի և աշխույժ մթնոլորտ ստեղծելու նպատակով իրականացված գունային գամմայի մանրակրկիտ ընտրությունն օգտագոծվել է նաև տարածքներ և մակարդակոր նշելու համար, ինչը թույլ է տալիս հեշտ կողմնորոշվել շենքում: Շինարարության ընթացքում հնարավորինս օգտագործվել են կայուն և տնտեսող նյութեր՝ ցմահ երաշխիք տրամադրելու նպատակով:

Հատակի ռետինե ծածկը հանդիսանում է ինտերիեր դիզայնի էկոլոգիապես մաքուր լուծում: Այն օգտագործվել է ամբողջ շենքում և օգնում է ատրիումում և մեծ լսարաններում մեղմել քայլերի ձայնը: Բաց գույնի ալիքաձև ապակե կտուրը ստեղծում է հետաքրքիր զուգակցում մանրացված գունավոր ապակուց հատակի ծածկի հետ՝ տարածքին հաղորդելով շարժման զգացողություն: